Զելենսկին նշանակել է Ուկրաինայի ցամաքային զորքերի նոր հրամանատար
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիգադային գեներալ Գենադի Շապովալովին նշանակել է երկրի զինված ուժերի ցամաքային զորքերի նոր հրամանատար։ Նշված հրամանը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։
Նախկին հրամանատար Միխայիլ Դրապատին հրաժարական էր տվել հունիսի 1-ին՝ ուկրաինական բանակի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկուի հետ հակասությունների պատճառով։ Կողմերի միջև լուրջ տարաձայնություններ կային ռազմական գործողությունների կառավարման հարցում։
Դրապատուի հրաժարականի ֆոնին տեղի էր ունեցել ռուսական զորքերի հարվածը Դնեպրոպետրովսկի շրջանում գտնվող 239-րդ զորավարժարանին։ Դրապատին ընդգծել էր, որ բանակում յուրաքանչյուր հրամանատար անձամբ պատասխանատու է զինվորների կյանքի համար՝ մատնանշելով անպատժելիության և անտարբերության մթնոլորտը, գրում է Лента.ру-ն։