Հուլիսի առաջին տասնօրյակում կկայանա ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստը
Հասարակություն
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հուլիսի 7-9-ը կկայանա ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստը, որին մասնակցելու նպատակով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ. կգործուղվի պատվիրակություն։ ՀՀ վարչապետի որոշման մասին տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։
ՀՀ պատվիրակությունը կգլխավորի ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։