Հայտնի է թիրախը, որին կարող է հարվածել ԱՄՆ-ն Իրանում
Աշխարհ
Հարցին ծանոթ CBS News-ի աղբյուրները հայտնել են, որ Թրամփը դիտարկում է Իրանի վրա իսրայելական հարձակումներին միանալու հնարավորությունը:
«Հնարավոր թիրախներից մեկը Ֆորդոյում ուրանի հարստացման ստորգետնյա օբյեկտն է, որն իրանական միջուկային ծրագրի համար առանցքային է», - ասում են զրուցակիցները:
Դժվարմատչելի վայրում գտնվելու պատճառով օբյեկտը գրեթե անհասանելի է իսրայելական հարձակումների համար։