Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել․ կան ձերբակալվածներ․ ՀԺ
Հասարակություն
Հունիսի 20-ին քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ժամը 01։00-ի սահմաններում Գյումրու Հաղթանակի պողոտայում մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք են տեղի ունեցել։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ տեղեկությունները նախնական են։
Կան ձերբակալվածներ։
Նշվում է, որ տարածքի բնակիչները նաև կրակոցների նմանվող ձայներ են լսել։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել