«Air Arabia»-ն դադարեցրել է թռիչքները դեպի Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Իրան և Իրաք
Հասարակություն
Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով Air Arabia ընկերությունը մինչև հունիսի 30-ը դադարեցրել է թռիչքները դեպի Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Իրան և Իրաք:
Այս մասին հայտնում է ավիաընկերության կայքը։
Ավիափոխադրողի հայտարարության մեջ ասվում է, որ թռիչքների սահմանափակումները երկարաձգելու որոշումն ընդունվել է ընթացիկ իրավիճակի և օդային տարածքի փակման պատճառով:
Նշվում է, որ Շարժայով կամ Աբու Դաբիով նշված երկրներ տարանցիկ երթևեկող ուղևորներին չի թույլատրվի վայրէջքը մեկնման կետում:
Կանոնավոր չվերթերի ժամանակավոր չեղարկման կապակցությամբ զբոսաշրջային փաթեթ ներառված, տոմս գնած ուղևորներին խորհուրդ է տրվել դիմել տոմսի գնման տեղին: