Ֆրանսիան դիտարկում է Իրանից իր քաղաքացիների տարհանումը Հայաստանի տարածքով
Քաղաքական
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն կոչով դիմել է Իրանում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներին՝ կոչ անելով նրանց Իրանում Ֆրանսիայի դեսպանատանը հնարավորինս շուտ հայտնել իրենց ցանկության մասին
«Առանց վիզայի ճամփորդությունը հնարավոր է դեպի Հայաստան և Թուրքիա, որոնց սահմանները բաց են»,-գրել է Բարոն։
Նա հավելել է, որ այն մարդիկ, որոնք Իրանը լքելու իրենց ցանկության մասին հայտնել են դեսպանատանը և ինքնուրույն չեն կարող հասնել Հայաստանի կամ Թուրքիայի սահման, շաբաթվա վերջում կտեղափոխվեն շարասյունով։