«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ) Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունը Ռուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայող Ջենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում են Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Իրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունները Հայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպք 

Հայրենական Մեծ պատերազմում Խորհրդային Միությունը կորցրեց մոտ 27 մլն մարդ, բայց մնաց կանգուն, քանի որ ժողովուրդը շարժվում էր դեպի ընդհանուր հաղթանակի. Աբրահամ Հովեյանի ուղերձը (տեսանյութ)

Տյումենի հայ համայնքի ղեկավար Աբրահամ Հովեյանը հանդես է եկել ուղերձով՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի 84‑րդ տարելիցին։ Ուղերձում, մասնավորապես ասվում է.


«1941 թվականի հունիսի 22-ի վաղ առավոտյան, առանց պատերազմ հայտարարելու, նացիստական ​​Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Այսպես սկսվեց Հայրենական
Մեծ պատերազմը, որը տևեց 1418 օր ու գիշեր, պատերազմ, որում Խորհրդային Միությունը կորցրեց մոտ 27 միլիոն մարդ։ Կորցրեց, բայց կարողացավ մնալ կանգուն, քանի որ ԽՍՀՄ միասնական ժողովուրդը շարժվում էր դեպի ընդհանուր հաղթանակի։

Մեծ Հաղթանակի մարշալ Գեորգի Ժուկովը ասել է. «Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայերը՝ շարքայինից մինչև մարշալ, անմահացրին իրենց անունները քաջարի զինվորների անմար փառքով»։

​Հայ ժողովուրդը, Խորհրդային Միության եղբայրական ժողովուրդների հետ միասին, իր ներդրումն ունեցավ ընդհանուր Հաղթանակում։ Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում մոտ 300 հազար հայեր զոհաբերեցին իրենց կյանքը՝ հանուն մեր ապագայի։

Հայկական հայտնի Չարդախլու գյուղը դարձավ հայրենասիրության իսկական խորհրդանիշ. այստեղից ռազմաճակատ է մեկնել բնակչության 50%-ը՝ 1250 տղամարդ։ Անհավանական է գտնել Չարդախլուին համեմատելի մեկ այլ գյուղ՝ վերջինիս բնակչության թվով, որտեղծնվել են Մեծ Հաղթանակի երկու մարշալներ՝ Հովհաննես Բաղրամյանը և Համազասպ Բաբաջանյանը, 12 գեներալներ և Խորհրդային Միության 7 հերոսներ։ Պատերազմի ընթացքում ավելի քան 60 հայ զինվորականներ ղեկավարել են մարտական ​​գործողություններ տարբեր ճակատներում։ Նրանցից ամենաակնառուներն են ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը, ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը, ԽՍՀՄ զրահատանկային ուժերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ԽՍՀՄ ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանովը և ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսակովը։ Ընդհանուր առմամբ, Հայրենական Մեծ պատերազմում մասնակցության համար պարգևատրվել է 66 802 հայ։ 106 զինվոր և սպա արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Նրանցից երկուսը՝ Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը, դարձել են Խորհրդային Միության կրկնակի հերոսներ։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ աշխատանքային ակնառու նվաճումների համար ութ հայ արժանացել է Սոցիալիստական ​​աշխատանքի հերոսի կոչման, երեքը՝ երկու անգամ և մեկը՝ երեք անգամ։

​Հայ ժողովրդի դուստրերը նույնպես ակտիվ մասնակցություն ունեցան ֆաշիստների դեմ մղվող պայքարին. ավելի քան 10 հազար հայուհիներ մեկնեցին ռազմաճակատ: Նրանք մասնակցել են Ստալինգրադի և Կովկասի համար վճռորոշ ճակատամարտերին, Լենինգրադի հերոսական պաշտպանությանը: Շատ կանայք աշխատել են թիկունքում՝ փոխարինելով ռազմաճակատ մեկնած տղամարդկանց:

Պատերազմի ժամանակ կազմավորվել են հայկական վեց դիվիզիաներ։ Բոլորն էլ անցել են փառահեղ մարտական ​​ուղի։ Մենք շատ հպարտ ենք, որ Կարմիր բանակի միակ ազգային դիվիզիան, որը մասնակցել է Բեռլինի գրոհին, հայկական՝ 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիան էր։ Բեռլինի գրավումից հետո, ավերված Ռայխստագի պատերի մոտ, մեր հայրենակիցները՝ զենքերը ձեռքներին և երգը շուրթերին, մեր ազգային զուռնայի հնչյունների ներքո պարեցին իրենց հաղթական «Քոչարի» պարը։

Այսօր ամբողջ աշխարհը գիտի լեգենդար Խորհրդային հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների սխրանքի մասին։ Նրանք այն մարդկանց թվում էին, ովքեր կարողացան կանխել գերմանացի դիվերսանտների մահափորձը Ի. Ստալինի, Ֆ. Ռուզվելտի և Վ. Չերչիլի դեմ 1943 թվականի Թեհրանի կոնֆերանսի ժամանակ։

Հայրենական Մեծ պատերազմում նշանակալի դեր է ունեցել նաև Խորհրդային ականավոր ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանը։ Միխայիլ Գուրևիչի հետ միասին նրանք ստեղծել են ՄիԳ-1 և ՄիԳ-3 կործանիչները, որոնք օգտագործվել են Հայրենական Մեծ պատերազմում։

Հնարավոր չէ թվել բոլոր հերոսների անուններն ու խոսել այդ տարիների բոլոր սխրանքների մասին։ Պատերազմի յուրաքանչյուր մասնակից թողեց իր քաջության և տոկունության հետքը՝ վկայելով մարդկային ոգու ուժի և հայրենիքի հանդեպ իր սիրո մասին։

Հաշվի առնելով հերոսների հիշատակը պահպանելու և ապագա սերունդներին փոխանցելու կարևորությունը, ինչպես նաև ի նշան Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի համաշխարհային պատմական նշանակության՝ 2023 թվականին Տյումենում բացվեց Ռուս-Հայկական Բարեկամության այգին, որը կրում է Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի անունը։

Մենք հարգում ենք բոլոր ընկած հերոսների հիշատակը և խոնարհվում բոլոր նրանց առջև, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն արդարության, խաղաղության և ազատության»,- ասված է Աբրահամ Հովեյանի հայտարարության մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վերՆյու Յորքում շենքի փլուզման հետևանքով երկու մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվելՈՒՂԻՂ․ Էջմիածնեցիների բողոքը՝ Մատենադարանի մոտ․ դժգոհում են 203 երթուղու սահմանափակումիցԹուրքիայում անցկացվող COP31 գագաթնաժողովը վերածվել է դիվանագիտական հանդիպումների հարթակիՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր ԴարչիևըԻնչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասինԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվել
Ամենադիտված