ԱՄՆ-ը կարող է մարտավարական միջուկային զենք կիրառել Իրանում
ԱՄՆ
Վաշինգտոնը չի բացառում մարտավարական միջուկային զենքի կիրառումը Ֆորդոում գտնվող Իրանի ստորգետնյա ուրանի հարստացման օբյեկտին հարվածելու համար։ Այսպիսի պնդում է անում Fox News-ի լրագրող Ջեքի Հենրիխն իր X-ում՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյաներին։
Նրանք ընդգծել են, որ ոչ մի տարբերակ, ներառյալ մարտավարական միջուկային զենքը, չի հանվում քննարկումից՝ Ֆորդոյի օբյեկտի դեմ օգտագործելու համար։
Նախօրեին Axios-ը, վկայակոչելով աղբյուրների, հայտնել էր, որ ԱՄՆ-ը կարող է հարվածել Ֆորդոում գտնվող Իրանի միջուկային օբյեկտին աշխարհի ամենահզոր ոչ միջուկային ռումբով։