Պեսկովն անդրադարձել է ՀՀ–ում Սամվել Կարապետյանի կալանավորմանը
Կրեմլը ուշադիր հետևում է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորման հետ կապված իրավիճակին և պատրաստ կլինի նրան որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացու տրամադրել անհրաժեշտ ողջ օգնությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեզ համար նա ՌԴ քաղաքացի է։ Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Բայց մենք, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ վերաբերվում է Ռուսաստանի քաղաքացիներին։ Եվ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ կլինի Սամվել Կարապետյանին տրամադրել անհրաժեշտ ողջ օգնությունը։ Եվ մենք, իհարկե, ակնկալում ենք, որ նրա բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն», – լրագրողներին ասել է Պեսկովը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)