Որ դեպքում Իրանը կմեկնարկի միջուկային զենքի ստեղծումը․ NYT
Իրան
ԱՄՆ հետախուզական ծառայությունները կարծում են, որ Իրանը կարող է սկսել միջուկային զենք ստեղծել, եթե Վաշինգտոնը հարձակվի Ֆորդոյի վրա, կամ եթե Իսրայելը վերացնի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, գրում է The New York Times-ը։
ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Իրանն արդեն կուտակել է հարստացված ուրանի մեծ պաշար, որն անհրաժեշտ է միջուկային ռումբ ստեղծելու համար։
Սպիտակ տան աղբյուրների համաձայն՝ Վաշինգտոնը չի բացառում մարտավարական միջուկային զենքի կիրառումը Ֆորդոում գտնվող Իրանի ստորգետնյա ուրանի հարստացման օբյեկտին հարվածելու համար։
Նախօրեին Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ը կարող է հարվածել Ֆորդոում գտնվող Իրանի միջուկային օբյեկտին աշխարհի ամենահզոր ոչ միջուկային ռումբով: