Իրանը հայտարարել է, որ մտադիր է հարվածել իսրայելական հեռուստաալիքին
Իրան
Իրանի բանակը կարող է հարձակվել իսրայելական հեռուստատեսության 14-րդ ալիքի վրա և պահանջում է անհապաղ տարհանել իր աշխատակիցներին։ Այս մասին հայտնում է իրանական Fars լրատվական գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Իրանը այս ալիքը համարում է «ահաբեկչության քարոզչության և աջակցության» կենտրոն։
Հանրապետության զինված ուժերը հայտարարել են, որ մոտ ապագայում «այն կարող է դառնալ իրանական հրթիռային հարձակումների թիրախ»։