«Դրամատիզմ դեռևս չկա»․ Գրիգորյանը՝ Օվերչուկին
Քաղաքական
Ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն հարմարավետ է զգում, և Երևանի եվրաինտեգրման հարցը ռուսների վրա չի ազդում։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ արձագանքելով իր ռուս գործընկեր Ալեքսեյ Օվերչուկին, ով հայտարարել է, որ Հայաստանի մերձեցումը Եվրամիության երկրների հետ բացասաբար է անդրադառնում Եվրասիական տնտեսական միության հետ նրա համագործակցության վրա։
Գրիգորյանը ընդգծել թ, որ Հայաստանը նույնպես շատ լուրջ է վերաբերվում եվրաինտեգրման հարցին, և դրանում որևէ սիմվոլիզմ չկա։
«Բայց միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ մենք ունենք ցուցանիշներ, որոնց պետք է անընդհատ անդրադառնանք։ Ես կարծում եմ, որ անկախ այս հարցի հետ կապված մեր իրավական կառուցվածքից, ռուսներն իրենց Հայաստանում հիանալի են զգում։ Մենք հպարտանում ենք դրանով։ Սա նշանակում է, որ առնվազն մարդկանց մակարդակով դեռևս դրամատիզմ չկա։ Ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն շատ հարմարավետ է զգում։ Իհարկե, առաջանում են խնդրահարույց հարցեր, և դրանք պարբերաբար քննարկվում են, այդ թվում՝ ռուս գործընկերների հետ», - ասաց ՀՀ փոխվարչապետը։