Անհետ կորածների հարազատները կոմպրոմիսի գնացին ԱԱԾ պաշտոնյայի հետ հանդիպումից հետո․ Բաղրամյանը կբացեն
Հասարակություն
ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Դավիթ Սանամյանը հանդիպել է Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողների ծնողների հետ։
Ըստ խոսակցությունների՝ այս հանդիպման արդյունքում հնարավոր է Բաղրամյան պողոտան բացվի, որը արդեն երկու օր է՝ փակ է։
Ավելի վաղ զոհվածների հարազատները հայտնել էին, որ երկու օր առաջ էլ իրենց հետ հանդիպել էր Սանամյանը եւ ասել, որ երկու օրվա ընթացքում իրենց հարցին պատասխան կտրվի։