Բալթյան երկրներն ու Սկանդինավիան արգելում են մուտքը Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսներին
Քաղաքական
Բալթյան երկրները, Սկանդինավիան և Լեհաստանը որոշում են կայացրել արգելել Ուկրաինայի հատուկ ռազմական գործողություններին (ՍՎՈ) մասնակցած ռուսներին մուտք գործել Շենգենյան գոտի։ Ինչպես հաղորդում է ERR-ը, այս մարդիկ չեն ստանա ո՛չ բնակության թույլտվություն, ո՛չ վիզա։ Էստոնիայի ՆԳ նախարար Իգոր Տարոն ընդգծել է, որ «սա անվտանգության լուրջ ռիսկեր է պարունակում բոլորի համար»։
Հաղորդվում է, որ մուտքի սահմանափակումները կպահպանվեն նույնիսկ հակամարտության ավարտից հետո։ Ավելին, այս որոշումը դիտարկվում է որպես նախօրոք կանխարգելիչ միջոց՝ հնարավոր վտանգները չեզոքացնելու նպատակով։
Ավելի վաղ, այս տարվա մարտին, Լատվիայի ՆԳ նախարար Ռիխարդ Կոզլովսկիսը Եվրամիության երկրներին կոչ էր արել դադարեցնել ռուսներին Շենգենյան վիզաների տրամադրումը՝ հղում անելով սահմանային խախտումների և սաբոտաժի գործողությունների վտանգին։