Սպիտակ տանը Թրամփին «գլխավոր խաղաղարար» են անվանել
ԱՄՆ
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «գլխավոր խաղաղարար», ով խաղաղություն է փնտրում ուժի միջոցով, այդ թվում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունում։ Այս մասին նա ասել է հերթական ասուլիսի ժամանակ։
«Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ, շնորհիվ ամերիկյան ուժի և նախագահի ղեկավարության, մենք տեսանք, որ այս երկու կողմերը միանում են ուղիղ բանակցություններին»,- ասել է Լևիտը։
Նրա խոսքով՝ Թրամփը «խաղաղարար է», որը «խաղաղություն է հաստատում ուժի միջոցով»։
«Ամերիկացի առաջնորդը միշտ օգտվում է դիվանագիտության հնարավորությունից, երբ այն կա, բայց չի վախենում ուժ կիրառել»,-ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)