ՌԴ ուժերը մոտեցել են Կուպյանսկին՝ մինչև 1 կմ․ ռազմական փորձագետ
Քաղաքական
Ռուսաստանի զինված ուժերը հասել են Ուկրաինայի Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքի մատույցներ, և նրանց հեռավորությունը քաղաքի սահմաններից այժմ կազմում է քիչ թե շատ 1 կմ։ Ինչպես հայտարարել է Լուհանսկի Ժողովրդական Հանրապետության նախկին փոխգնդապետ, ռազմական փորձագետ Անդրեյ Մարոչկոն, Մոսկովկա գյուղի գրավումից հետո ռուսական զորքերը գրեթե անմիջապես կանգնած են Կուպյանսկի դիմաց։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Մոսկովկայի վերահսկողության անցման մասին և նշել էր, որ Խարկովի մարզում ռուսական ուժերի հարձակումը շարունակվում է։
Խարկովի զինվորական վարչակազմի ղեկավար Վիտալի Գանչևն իր հերթին նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կարող են լուրջ լոգիստիկ խնդիրների բախվել Մոսկովկայի կորստի հետևանքով, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)