Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել ռուսական դրոնների արտադրության հետ կապ ունեցող ընկերությունների դեմ
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել այն ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք առնչություն ունեն ռուսական անօդաչու թռչող սարքերի արտադրության հետ։ Ըստ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հրամանի՝ սահմանափակումները վերաբերում են «Գերան», «Օռլան-10», «SuperCam» և FPV դրոնների ստեղծմանը և արտադրությանը մասնակցող կողմերին։
Պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև «Ալաբուգա Մաշիների» ընկերության մատակարարները, ինչպես նաև այն իրավաբանական անձինք, որոնք ներմուծում են դրոնների արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչներ։ Ընդհանուր առմամբ ցուցակը ներառում է 56 ֆիզիկական և 55 իրավաբանական անձ։
Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր, որ ուկրաինական հակամարտությունը դարձել է «դրոնների պատերազմ», ընդգծելով, որ նման մասշտաբի կիրառություն նախկինում չէր պատկերացվում, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)