Ուկրաինայում ԶՈՒ զինվորականը ատրճանակից կրակելով վնասել է երեխայի
Հասարակություն
Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում Զինված ուժերի զինծառայողը արձակուրդի ընթացքում ատրճանակից կրակել է մանկական խաղահրապարակում և վիրավորել 10-ամյա տղայի։ Ինչպես հաղորդում է «Политика Страны»-ն, զինվորականը դուրս է եկել պատշգամբ և կրակել խաղացող երեխաների ուղղությամբ։
Երեխան գլխի շրջանում վնասվածք է ստացել։
Ավելի վաղ մայիսի 14-ին Կիևի Սվյատոշինսկի շրջանում՝ հյուրանոցներից մեկում ևս գրանցվել էր կրակոցների դեպք, որի արդյունքում կասկածյալը ձերբակալվել էր։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)