ՆԳՆ–ն՝ ընդդիմադիրների ձերբակալությունների մասին․ «Իրականացվում է ուժեղացված ծառայություն»
Հասարակություն
ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ։
Կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը։ Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարել էր, որ կեսօրից հետո Երևանում ու մի քանի մարզերում սկսել է «իրավապահների» տեռոր։
«Ձերբակալվել, բերման են ենթարկվել, բաժին են «հրավիրվել» ընդդիմադիր հայացքներ ունեցող ու ամենատարբեր քաղաքական ուժեր ու խմբեր ներկայացնող մի քանի տասնյակ քաղաքացիներ»,– ասված էր հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել