«Օպերատիվ տվյալներ են ստացվել». ՆԳՆ–ն զանգվածային ձերբակալությունների մասին
Հասարակություն
ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։ Այս մասին իր էջում գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ։
Կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը։ Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման»։
Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն և «Սրբազան պյքարը» հայտարարություններ էին տարածել՝ նշելով, որ իրենց կողմնակիցներին զանգվածաբար կամ բերման են ենթարկում, կամ ձերբակալու, կամ հրավիրում ոստիկանություն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ