Ակումբային աշխարհի առաջնություն. «Չելսին» պարտվեց «Ֆլամենգոյին»
Սպորտ
Ավարտվեց ակումբային աշխարհի առաջնության D խմբի 2-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Ֆլամենգոն» ու «Չելսին»։ Խաղն անցկացվեվ Ֆիլադելֆիայի Lincoln Financial Field մարզադաշտում։ Հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով՝ հօգուտ բրազիլական թիմի։
Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց «Չելսիի» հարձակվող Պեդրո Նետոն։ Այնուհետև «Ֆլամենգոյի» հարձակվող Բրունո Հենրիկեն 62-րդ րոպեին վերականգնեց հավասարակշռությունը։ Պաշտպան Դանիլոն 65-րդ րոպեին առաջ մղեց Բրազիլիայի հավաքականին, իսկ Ուոլաս Յանը 83-րդ րոպեին ամրապնդեց «Ֆլամենգոյի» առավելությունը։
Երկու հանդիպումից հետո «Չելսին» ունի երեք միավոր և երկրորդ տեղում է D խմբում: «Ֆլամենգոն» ունի վեց միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: