Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն առաջիկա օրերին
Հասարակություն
Հանրապետության տարածքում`
Հունիսի 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքում`
Հունիսի 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։