Իրանում 5,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իրան
Իրանի հյուսիսում գրանցվել է 5,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սեմնան քաղաքից 36 կմ հյուսիս-արևմուտք, որի բնակչությունը կազմում է մոտ 124 000 մարդ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։