Թրամփը կասկածի տակ է դրել հետախուզության՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ եզրակացությունները
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը կարող է միջուկային զենք ստեղծել առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում։ Նա այս մասին ասել է Նյու Ջերսիում լրագրողների հետ զրույցում։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Թեհրանն արդեն իսկ ունի միջուկային նյութերի զգալի պաշարներ, ինչը հնարավորություն է տալիս արագորեն հավաքել զենքը։
«Կարծես թե ես ճիշտ էի նրանց արդեն իսկ ունեցած միջուկային նյութերի վերաբերյալ», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ «իրենք չեն կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա»։