ԱՄՆ-ն բանակցություններն օգտագործել է Իսրայելի հարվածները թաքցնելու համար. Իրանի արտգործնախարար Արաղչի
Իրան
Միացյալ Նահանգները բանակցային գործընթացն օգտագործեց Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու նախապատրաստությունները թաքցնելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին NBC News-ին տված հարցազրույցում։
«Հիմա ամեն ինչ կախված է Միացյալ Նահանգներից՝ արդյոք նրանք իսկապես ցանկանում են դիվանագիտական լուծում գտնել, թե՞ սկզբից այլ ծրագիր ունեին և, միևնույն է, մտադիր էին հարձակվել Իրանի վրա», - ասել է Արաղչին։
Իրանի արտաքին գործերի նախարարը հավելել է, որ Միացյալ Նահանգների համար բանակցությունները կարող էին քողարկում լինել՝ Իսրայելին հնարավորություն տալով նախապատրաստվել և իրականացնել Իրանին հարվածները։