Թրամփը կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին ավելացնել ռազմական ծախսերը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է չավելացնել ռազմական ծախսերը, սակայն ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրները պետք է դա անեն։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ըստ Թրամփի՝ ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելացնեն ռազմական ծախսերը մինչև ՀՆԱ-ի 5%-ը, սակայն դա չի վերաբերում ԱՄՆ-ին։
«Մենք այսքան երկար ժամանակ աջակցել ենք ՆԱՏՕ-ին՝ շատ դեպքերում վճարելով, կարծում եմ, ծախսերի 100%-ը։ Այնպես որ, կարծում եմ՝ չպետք է այլևս դա անենք։ Բայց ՆԱՏՕ-ի երկրները պետք է դա անեն, անկասկած», - կիսվել է ամերիկացի նախագահը։
Նա քննադատել է Կանադային և Իսպանիային, որոնք հրաժարվել են ՀՆԱ-ի 5%-ը հատկացնել ռազմական կարիքների համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)