Պակիստանը Թրամփին առաջադրել է Նոբելյան խաղաղության մրցանակի
ԱՄՆ
Պակիստանի կառավարությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել է 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի, հայտնել է Պակիստանի կառավարությունը իր X-ի միկրոբլոգում։
Հրապարակման մեջ նշվում է, որ որոշումը կայացվել է՝ ի նշան Թրամփի դիվանագիտական միջամտության և «կարևորագույն առաջնորդության» վերջին հնդկապակիստանյան հակամարտության ընթացքում։
Պակիստանի կառավարությունը հավելել է, որ Սպիտակ տան ղեկավարը «ցուցաբերել է մեծ ռազմավարական հեռատեսություն և ակնառու պետական գործիչ է», ինչը հանգեցրել է Նյու Դելիի և Իսլամաբադի միջև լարվածության թուլացմանը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)