Իրանը պատրաստվում է կոշտ պատասխան տալ ԱՄՆ-ին․ ԶԼՄ
Իրան
Ամերիկայի Միացյալ Նահանգները «վճռական պատասխան» կստանա Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածներին։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ամիր Հաթամին՝ IRIB-ի եթերում։
Զինվորականն ընդգծել է, որ Իրանի պատմության ընթացքում աշխարհն ականատես է եղել «ԱՄՆ-ի հանցագործությունների»։ Ըստ Հաթամիի՝ ամեն անգամ ամերիկացիները վճռական պատասխան են ստացել իրենց «հանցագործություններին», այս անգամ էլ այդպես է լինելու։
Հունիսի 22-ի գիշերը Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարձակվել են Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա։ Հիմնական թիրախը ուրանի հարստացման Ֆորդոյի գործարանն էր։ Սրահը ցենտրիֆուգներով ծածկված է հարյուր մետրանոց ժայռով և երկաթբետոնե շերտով, ինչը այն գործնականում անխոցելի է դարձրել ռմբակոծությունների համար:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան