«Իսկանդեր»-ի հարվածը խլել է ավելի քան 100 զինծառայողի կյանք
Քաղաքական
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Իսկանդեր» տիպի օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրով հարվածի արդյունքում Ուկրաինայի Զինված ուժերի պատրաստման կենտրոնում, Սումի շրջանի մերձակայքում, ոչնչացվել է մինչև 100 ուկրաինացի զինծառայող։
Նախարարության տվյալներով՝ մարդկային կորուստներից բացի, հարվածի արդյունքում ոչնչացվել է նաև մոտ մեկ տասնյակ միավոր ռազմական տեխնիկա։ Ըստ հաղորդման, նշված կենտրոնում ուսուցում էին անցնում զորահավաքի միջոցով համալրված զինծառայողները։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր նաև առաջին անգամ ուկրաինական ազգային ոստիկանության հատուկ բրիգադների հետ մարտերի մասին։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)