Արջի հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել
Այլ
Սախալինում անտառից արջը դուրս է եկել և հարձակվել չորս հոգու վրա, երկուսին փրկել չի հաջողվել։ Այս մասին հայտնում է Life-ը՝ հղում կատարելով SHOT-ին։
Միջադեպը տեղի է ունեցել Յուժնո-Սախալինսկի «Երեք եղնիկ» քանդակի մոտ։ Գիշատիչը դուրս է եկել անտառից և հարձակվել մոտակայքում կանգնած տղամարդկանց վրա։ Ըստ SHOT-ի՝ երկուսը տեղում մահացել են, ևս երկու տուժած հոսպիտալացվել են։
Փրկվածներից մեկը ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները, անտառապահները հետևում են կենդանուն։ Նախկինում այս տարածքում արդել տեսել էին ոչ մեծ արջի։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)