Հյուրանոցի աշխատակիցը բացահայտել է սենյակների մաքրման զզվելի գաղտնիքը
Հասարակություն
Հարավային Կորեայի հյուրանոցում աշխատող ռուսաստանցի կինն իր բլոգում բացահայտել է, որ սենյակների մաքրման ընթացքում անձնակազմը միևնույն շորով մաքրում է թե՛ սպասքը, թե՛ զուգարանը և հատակը։ Նրա խոսքով՝ գործը սկսում են խոհանոցից և ավարտում լոգասենյակում, որից հետո միայն այդ շորը գնում է լվացքի։
Բացի այդ, նա նշել է, որ բաժակները հաճախ փայլեցվում են պատուհանների մաքրման հեղուկով։ Այդ պատճառով խորհուրդ է տվել հյուրանոցային սպասքը օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվանալ։ Միաժամանակ ընդգծել է, որ անկողնային սպիտակեղենը միշտ մաքուր և թարմ է լինում նոր հյուրերի համար։
Ավելի վաղ Emirates ավիաընկերության բորտուղեկցորդուհին խորհուրդ էր տվել հյուրանոցային սենյակներում անվտանգության համար փակել դուռը բոլոր փականներով և փակել դիտակետը՝ արտաքինից լույսը չերևալու համար, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)