Դանակով հարձակման հետևանքով անցորդ է սպանվել
Արտակարգ Պատահար
Սանկտ Պետերբուրգում մի տղամարդ դանակով հարձակվել է պատահական անցորդի վրա՝ երեք հարված հասցնելով նրա պարանոցին։ Դեպքը տեղի է ունեցել Լոմոնոսով քաղաքի Մորսկոյ փողոցի մոտակայքում։ Հանցագործը դեպքի վայրից փախուստի է դիմել։
Անցորդները տուժածին գտել են առվակի մեջ՝ առանց կյանքի նշանների, և կանչել են ոստիկանություն։ Հարձակվողին հնարավոր է եղել հայտնաբերել և ձերբակալել տեսախցիկների միջոցով։
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածով («Սպանություն») և նա կալանավորվել է։ Ավելի վաղ հաղորդվել էր Սամարայում 13-ամյա հեծանվորդի դեմ բռնի հարձակման մասին, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ