Իսրայելը ցանկանում է հնարավորինս արագ ավարտել Իրանի հետ հակամարտությունը
Քաղաքական
Իսրայելը մտադիր է առաջիկա օրերին ավարտել Իրանի հետ ռազմական գործողությունները՝ ԱՄՆ-ի կողմից Թեհրանի միջուկային օբյեկտներին հասցված հաջող հարվածներից հետո։ Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը՝ Վաշինգտոնը արաբական երկրների պաշտոնյաներին փոխանցել է, որ Իսրայելը ձգտում է արագորեն դադարեցնել պատերազմը և խնդրել է այդ ուղերձը փոխանցել Թեհրանին։
Մինչդեռ, ըստ աղբյուրների, Իրանը դեռևս պատրաստ չէ լարվածության նվազեցման և պահանջում է պատասխան տալ ԱՄՆ-ի հարվածներին։
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Ֆորդոյին, Նաթանզին և Իսֆահանին։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ «շատ հաջող հարձակումը» ավարտված է։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)