ՌԴ Արտաքին հետախուզությունը բացահայտել է Սերբիայի կողմից Ուկրաինային ռազմական մատակարարումների սխեման
Քաղաքական
ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ Սերբիան շրջանցիկ ուղիներով ռազմական արտադրանք է մատակարարում Ուկրաինային։ Ըստ հաղորդման՝ Սերբիայի պաշտպանական գործարաններում արտադրված ռազմամթերքը, հիմնականում՝ ծանր հեռահար համակարգերի համար, նախ առաքվում է ՆԱՏՕ-ի երկրներ՝ հավաքման կոմպլեկտներով։
Հետախուզության տվյալներով՝ վերջնական հավաքումն ու ռազմամթերքի պատրաստումը իրականացվում է հիմնականում Չեխիայում և Բուլղարիայում։
Ռուսական կողմը պնդում է, որ այս սխեման թույլ է տալիս Սերբիային պաշտոնապես չմասնակցել Կիևի ռազմական աջակցությանը, սակայն փաստացի ապահովում է մատակարարումներ, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)