Վուչիչը հայտարարեց Սերբիայի կողմից ռազմամթերքի արտահանման դադարեցման մասին
Քաղաքական
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ երկիրը լիովին դադարեցրել է ռազմամթերքի արտահանումը։ Նրա խոսքով՝ ներկայում արտադրանքը մատակարարվում է միայն երկրի զինված ուժերին, և ցանկացած արտահանման վերաբերյալ պետք է կայացվեն հատուկ որոշումներ։
Վուչիչը նշել է, որ պաշտպանության արդյունաբերության ոլորտում աշխատում է շուրջ 150 հազար մարդ, և Սերբիան նախկինում արտահանել է բացառապես ռազմամթերք։
Ավելի վաղ Ռուսաստանի Արտաքին հետախուզությունը հայտարարել էր, որ Սերբիան շրջանցիկ ուղիներով ռազմական արտադրանք է մատակարարում Ուկրաինային՝ տեղյակ լինելով իր արտադրանքի իրական սպառողներին, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)