Չինաստանը ամենախոցելին է Օրմուզի նեղուցի փակման դեպքում
Քաղաքական
CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Էներգետիկ տեղեկատվության վարչության (EIA) տվյալներով, եթե Օրմուզի նեղուցը արգելափակվի, այդ իրավիճակից առավել կզգա Չինաստանը, քանի որ ամենամեծ կախվածությունն ունի նավթի ներկրումից այդ ուղղությամբ։
Նշվում է, որ 2024 թ. նավթի 84%-ը և հեղուկ բնական գազի (ՀԲԳ) 83%-ը, որոնք տեղափոխվել են Օրմուզի նեղուցով, արտահանվել են հենց Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներին։ Չինաստանը շարունակում է մնալ Իրանի նավթի խոշորագույն գնորդը՝ օրական միջինը ներկրելով 5,4 մլն բարել։
Համեմատության համար՝ Հնդկաստանը նույն ժամանակահատվածում ներմուծել է օրական 2,1 մլն բարել, Հարավային Կորեան՝ 1,7 մլն, մինչդեռ ԵՄ-ն և ԱՄՆ-ը՝ համապատասխանաբար 400 և 500 հազար բարել։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)