Ուկրաինան սկսել է մի հրթիռի զանգվածային արտադրությունը, որը կարող է հասնել մինչև Մոսկվա
Քաղաքական
Ուկրաինան սկսել է «Սապսան» տիպի փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների զանգվածային արտադրությունը։ Ինչպես հայտնում է The Times-ը, հրթիռի առավելագույն հեռահարությունը հասնում է 310 մղոնի (մոտ 499 կմ), մինչդեռ Ուկրաինայի սահմանից մինչև Մոսկվա հեռավորությունը կազմում է 300 մղոն (մոտ 483 կմ)։
Նշվում է, որ «Սապսան»-ի մարտական մասի զանգվածը կազմում է 480 կգ։ Հրթիռի գործարկման հնարավորության մասին լրագրողների հարցին Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը պատասխանել է անուղղակի՝ նշելով, որ «գործերը շատ լավ են ընթանում» և «բազմաթիվ դեպքերում կկարողանան զարմացնել հակառակորդներին»։
Նոր հրթիռների հնարավոր օգտագործումը կարող է էականորեն փոխել ռազմաճակատի հավասարակշռությունը՝ առավելապես սպառնալ Ռուսաստանի տարածքի խորքային օբյեկտներին։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)