Կիևին մեղադրել են ուկրաինացի և ռուս զինվորների մարմինների շուրջ մանիպուլյացիաների մեջ
Քաղաքական
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոյի՝ Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքները, թե Մոսկվան իբր Կիևին փոխանցել է ռուս զինվորականի մարմինը՝ որպես ուկրաինացի, դիտարկվում են որպես սադրանք։ Այս մասին հայտնել է РИА Новости-ին իրազեկ աղբյուրը։
Աղբյուրի տվյալներով՝ խոսքը վերաբերում է 192/25 համարով պարկում գտնվող մարմնին, որը Կլիմենկոյի պնդմամբ՝ եղել է ռուս զինվոր Բուգաևը։ Սակայն նույն աղբյուրը նշել է, որ այդ պարկով դեռ 2025-ի սկզբին Կիևին փոխանցվել էր ուկրաինացի զինվոր Նիկոլայ Դիդիկի մարմինը, ով հուղարկավորվել է հունիսի 12-ին, ինչը պաշտոնապես արձանագրված է Կիևի մարզի Օբուխով քաղաքի խորհրդի կայքում։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխանակել գերիներին և զոհվածների մարմինները Ստամբուլի բանակցությունների շրջանակում։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)