Ռոնալդուն մերժել է «Ռիվեր Փլեյթի» առաջարկը
Սպորտ
«Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոն պատմել է, որ մինչև աշխարհի ակումբային առաջնության մեկնարկը կապ է հաստատել Կրիշտիանու Ռոնալդուի հետ` նրան հրավիրելով արգենտինական ակումբ, հաղորդում է ESPN-ը:
40-ամյա Ռոնալդուն 49-ամյա մասնագետի առաջարկին պատասխանել է`
«Ես պետք է պատրաստվեմ հաջորդ մրցաշրջանին»:
Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցող ակումբներից բրազիլական «Ֆլումինենսեն» և Ռիադի «Ալ Հիլալը» ևս տրանսֆերային առաջարկներով դիմել էին լեգենդար ֆուտբոլիստին:


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին