Ջրհոսի, Կշեռքի, Կարիճի և Խեցգետնի աստղագուշակությունը՝ երկուշաբթի, օգոստոսի 31-ի համար Նոր մանրամասներ են հրապարակվել երեկվա ողբերգական դեպքից ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Սևանա լիճ և Տավուշի մարզ Google Maps-ը ԱՄՆ-ի օգտատերերի համար Օնտարիո լիճը վերանվանել է «Ամերիկա լիճ» Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին և 2-ին լույս չի լինի՝ հարյուրավոր հասցեներում Խեցգետին, Կարիճ, Առյուծ և Երկվորյակներ Թամարա Գլոբայի աստղագուշակում՝ երկուշաբթի, օգոստոսի 31-ի համար Մթերային խանութում հրդեհ է բռնկվել. Օգնության են հասել փրկարարները Արմավիրում 43-ամյա տղամարդ է սպшնվել. կասկածյալը 28-ամյա կին է Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի՝ օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին Հրդեհ ավտոմեքենայում. վարորդն այրվածքներով հոսպիտալացվել է Պեսկով․ Պուտինն ու Փաշինյանը կարող են Բիշքեկում կայանալիք հանդիպմանը քննարկել Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ Հորդառատ անձրեւների պատճառով Գյուրջյան փողոցը կրկին վերածվել է «Վենետիկի» 

Ս. Կարապետյանը կալանավորվել է վարչախմբին քննադատելու պատճառով. ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ

Քաղաքական

Բավական ժամանակ է, որ բոլոր առիթներով նշում եմ մեր ազգի գոյության ամենաճգնաժամային պահերի մասին, երբ թե՛ արտաքին, եւ թե՛, դժբախտաբար, ներքին սպառնալիքները չափազանց ճնշող են:

Հաճախ անդրադարձել եմ մեր ժողովրդի միասնության անառարկելի կարեւորության մասին, քանզի միայն այդ ձեւով եմ հավատում, որ պիտի կարենանք դիմագրավել մեր առջեւ ծառացած վտանգները:

Եվ իսկապես անհասկանալի, մտահոգիչ է եւ, նույնիսկ, կասկածելի դրդապատճառներ  ունի ՀՀ վարչապետի եւ իր շրջապատի կողմից վերջին շրջանում շղթայազերծված պախարակման արշավը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու եւ իր սպասավորների հանդեպ, շատ անգամ նաեւ վարչապետի համար անվայել եւ անբարո արտահայտություններով:  

Անշուշտ, պոպուլիստական ելույթներով երբ ասում են, թե իրենք դեմ չեն Հայ Եկեղեցուն  եւ կրոնին, այլ միայն կղերականներին են դեմ, հայ ժողովուրդն  այդքան միամիտ չէ և  հասկանում է, որ իրենց հետապնդումներն այլ են, քանզի Եկեղեցու  կառույցը եկեղեցականներն են եւ հավատացյալները:

Հայ Առաքելական Եկեղեցին միշտ եղել է ազգային բնույթ ունեցող եկեղեցի եւ դարեր  շարունակ բացառիկ դերակատարություն է ունեցել մեր ազգային ինքնության, լեզուի ու հավատքի պահպանման գործում: Եւ զարմանալի չէ, որ այսօր, իշխանության կողմից Եկեղեցու հանդեպ հակառակ բոլոր վարկաբեկիչ հայտարարություններին եւ սպառնալիքներին, Հայ Առաքելական եկեղեցին շարունակում է վայելել Հայաստանի ժողովրդի կողմից ցուցաբերվող հարգանքի ամենաբարձր ցուցանիշները:  

Չափազանց մտահոգիչ են նաև լայն մաշտաբով սկսված հարձակումները եւ հետապնդումները բոլոր նրանց դեմ, որոնք իրացնում են իրենց սահմանադրական եւ քաղաքացիական իրավունքը, իրենց տեսակետներն ու համոզումներն են արտահայտում   իշխանութեան դեմ կամ պահանջում իշխանափոխություն, որը ժողովրդավարության հիմնական սկզբունքներից մեկն է: Ժողովրդավարություն, որի մասին այդքան հոխորտանքով է խոսում վարչապետը:

Անընդունելի եւ խստորեն դատապարտելի է նաեւ ձերբակալությունը եւ կալանավորումը մի անձի, ինչպիսին է իր բարերարությամբ եւ հայրենասիրական նվիրումով երկրի տնտեսական աճի գործում մեծ ավանդ ունեցած Սամվել Կարապետյանը: Նա ձերբակալվել է, քանզի քննադատում է ներկա վարչախմբին՝ մատնանշելով երկրին սպառնացող մեծ վտանգների մասին:  

Շատ երկրներ ջանում են ամեն կերպ իրենց Սփյուռքի զավակներին կապել երկրին, որտեղ իրենք իրենց կարելիությունները կներդնեն, իսկ ՀՀ վարչախումբը հեգնանքով է խոսում այլ երկրի քաղաքացիների մասին, որոնց ներդրումը, սակայն, հայրենիքի բարօրության համար անհամեմատ ավելի մեծ է, քան իրենցը:

Հստակացնեմ, որ երբեք չեմ հանդիպել եւ ճանաչել պրն. Սամվել Կարապետյանին եւ որեւէ հարաբերություն չեմ ունեցել իր հետ: Մեր միակ կապը պատահականորեն նույն ազգանունն ունենալն է:

Տեղեկացանք նաեւ, որ կրկին անգամ սկսվել են հետապնդումներն ու սպառնալիքները ՀՅ Դաշնակցության անդամների հանդեպ: Նման քայլերով երկիրը արագընթաց կերպով առաջանում է դեպի մենատիրություն եւ ընկղմվում մարդու իրավունքների խախտման գործընթած: Կոչ եմ անում իշխանությանը, որ սթափվի եւ փոխի իր այս ուղեգիծը:

Այստեղ Նիկոլ Փաշինյանին ուզում եմ հիշեցնել՝ երբ այսօր ինքն ի շարս այլոց ամբաստանում է նաեւ Արծվիկ Մինասյանին եւ Արթուր Խաչատրյանին, ինքը չէ՞ր, որ 2018 թ. Հանրապետության հրապարակում իր կառավարության 100 օրվա առթիվ ներկայացված զեկուցմանը հայտարարեց, որ երկու՝ Էկոնոմիկայի եւ Գյուղատնտեսության նախարարություններն ամենակարեւոր առաջդիմությունն ունեն: Ովքե՞ր էին  նախարարները. Արծուիկ Մինասյան եւ Արթուր Խաչատրյան: Հանկարծ այսօր իրենք «վտանգաւոր հանցագործնե՞ր» դարձան: Պետք է ի վերջո լրջանանք:

Ես հաճախ խուսափում եմ Հայաստանի ներքին հարցերի մասին գրելուց կամ խոսելուց, բայց այլեւս անկարելի է, քանի որ սկսել ենք հասնել ճգնաժամային պահերի, եւ հարկավոր է յուրաքանչյուրս ստանձնենք մեր պատասխանատվությունը մեր ժողովրդի եւ Հայրենիքի հանդեպ:

Արդ, ուրեմն, կոչ եմ ուղղում վարչապետին եւ իր շրջապատին վե՛րջ տալ իրենց այս քաղաքականությանը, որ մեծ եւ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ մեր Հայրենիքի եւ Հայ ժողովրդի համար:

Հաջորդական օրերին կանդրադառնամ Արցախի հարցին եւ ՀՀ արտաքին քաղաքականությանը:

Հ.գ. Պիտի ակնկալեմ, որ վարչապետի, իր շրջապատի եւ կեղծ շահառուների կողմից իմ դեմ վարկաբեկիչ հայտարարություններ տեղի չունենան, որովհետեւ հակառակ պարագայում ստիպված պիտի լինեմ հրապարակել անուններ, թե իրենք ինչ արտահայտություններով են խոսում իմ մասին:

Գասպար Կարապետյան

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ջրհոսի, Կշեռքի, Կարիճի և Խեցգետնի աստղագուշակությունը՝ երկուշաբթի, օգոստոսի 31-ի համար Նոր մանրամասներ են հրապարակվել երեկվա ողբերգական դեպքից ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Սևանա լիճ և Տավուշի մարզ Google Maps-ը ԱՄՆ-ի օգտատերերի համար Օնտարիո լիճը վերանվանել է «Ամերիկա լիճ» Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին և 2-ին լույս չի լինի՝ հարյուրավոր հասցեներում Խեցգետին, Կարիճ, Առյուծ և Երկվորյակներ Թամարա Գլոբայի աստղագուշակում՝ երկուշաբթի, օգոստոսի 31-ի համար Մթերային խանութում հրդեհ է բռնկվել. Օգնության են հասել փրկարարներըԱրմավիրում 43-ամյա տղամարդ է սպшնվել. կասկածյալը 28-ամյա կին է Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի՝ օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին Հրդեհ ավտոմեքենայում. վարորդն այրվածքներով հոսպիտալացվել է Պեսկով․ Պուտինն ու Փաշինյանը կարող են Բիշքեկում կայանալիք հանդիպմանը քննարկել Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ Հորդառատ անձրեւների պատճառով Գյուրջյան փողոցը կրկին վերածվել է «Վենետիկի» Թիվ 47 ավտոբուսում ուղևորը հարվածել է մոնիտորին և վնասել այն․ պատճառվել է մոտ 550 հազար դրամի վնաս Բլոգերը մահացել է հետույքի մեծացման վիրահատությունից հետո Թայվանը պատրաստվում է Չինաստանից հնարավոր հարձակման. ԶԼՄՈրսաշրջանի ընթացքում Էկոպարեկային ծառայությունը շարունակում է խստացված հսկողությունը Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա (լուսանկար)Բախտագուշակը տուգանվել է՝ կեղծ տեղեկություններ տարածելու համար Պենտագոնի ղեկավարը մտածում է 2028 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մասինԵրուսաղեմի Սուրբ Հարության տաճարում գերեզման է հայտնաբերվել Ղալիբաֆը ԱՄՆ ֆինանսների նախարարին ստախոս է անվանել Նրանք սիրում են առանց կիսատ-պռատության. որ 5 կենդանակերպի նշաններն են ամբողջությամբ նվիրվում հարաբերություններին Վրաստանի Զուգդիդի քաղաքի բենզալցակայանում պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ (տեսանյութ)ԱՄՆ-ը կարող է վերջնագիր ներկայացնել Մեծ Բրիտանիային պաշտպանական ծախսերի անբավարարության վերաբերյալ. ԶԼՄԲակո Սահակյանին շուտափույթ ազատություն, որպեսզի արդարությունը հաղթանակի. Բագրատ Սրբազան Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահը երեք ամսով կալանավորվել է Մահացել է ԽՍՀՄ ծովային նավատորմի նախկին նախարար Յուրի Վոլմերը Չեղարկվել է նախկին նախարարի ամերիկյան վիզան Կարկուտ է սպասվում Ռուսաստանը Կիևի վրա հարձակման սցենարներ է պատրաստում. նախագահի աշխատասենյակի ղեկավարի տեղակալՌուսական բանակն անխնա հարվածներ է հասցրել․ ՊՆ-ի հայտարարությունը Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացու uպանnւթյшն համար ձերբшկալվել է Հայաստանի քաղաքացի Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ 260 ուղևոր տեղափոխող լաստանավ է խորտակվել (տեսանյութ)Մեծ Բրիտանիան պատրաստ չէ ռուսական պատասխանին՝ ուկրաինական հարձակումներին աջակցելու համար. Daily ExpressԵրբ մեր կյանքի ծովում նորից փոթորիկ բարձրանա, թող մեր սրտում հնչի ոչ թե վախի, այլ հավատքի ձայնը. Տեր Հեթում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդներ է հրապարակել L-1A, L-1B և L-2 վիզաների համար դիմում ներկայացնելուց առաջ Գերմանիան վերլուծում է չինական էլեկտրոմոբիլների հնարավոր լրտեսական ռիսկերը Թուրքիան ակտիվացրել է հացահատիկային միջանցքի շուրջ բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի հետՌումինիան կործանիչներ է բարձրացրել Ուկրաինայի սահմանի մոտ օդային թիրախ հայտնաբերելուց հետո The Guardian. Իտալիայի վարչապետի բարեհաճությունը շահելու պայքարը վեճի մեջ է գցել բրիտանական երկու կուսակցությունների առաջնորդներին Ինչ հիվանդությունների դեմ պայքարում է խաղողն անփոխարինելի. քչերը գիտեն ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի արձագանքը Ուկրաինայի արտաքին կառավարման գաղափարինԵրուսաղեմում չորս մարդ են ձերբակալել Հայոց պատրիարքարանի տարածքի ուղղությամբ թքելու համար․ ավելի ուշ նրանց ազատ են արձակել «սահմանափակումներով» Գերմանիան Ռուսաստանի դեմ ավելի կոշտ քայլեր է պատրաստում. Մերց Ռազմական տեխնիկայի ցուցադրության ժամանակ շրջվել է Tatra զրահապատ ավտոմեքենան. Չեխիա Զելենսկին ցանկանում է երրորդ համաշխարհային պատերազմ սկսել. վերլուծաբանՓրկարար ծառայությունը զգուշացնում է. Ի՞նչ է պասվում «Զվարթնոց» օդանավակայանի տարածքումՏեղի է ունեցել բուժակների հետագա պայմանագրային ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը ՌԴ զինված ուժերը պատրաստվում են լայնածավալ հարվածներ հասցնել
Ամենադիտված