Քուվեյթը և Բահրեյնը վերաբացել են օդային տարածքը՝ Կատարում ԱՄՆ ռազմաբազային Իրանի հարվածներից հետո
Հասարակություն
Քուվեյթի և Բահրեյնի իշխանությունները հայտարարել են իրենց օդային տարածքում թռիչքների սահմանափակումների լիակատար վերացման մասին։ Օդային տարածքի վերաբացման մասին հայտնել են երկու երկրների՝ KUNA (Քուվեյթ) և BNA (Բահրեյն) պետական լրատվական գործակալությունները։
«Տրանսպորտի և կապի նախարարության քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարում է Բահրեյնի Թագավորության օդային տարածքի լիակատար բացման մասին», -հաղորդել է BNA գործակալությունը։
Նմանատիպ հայտարարություն է տարածել նաև քուվեյթյան KUNA գործակալությունը՝ հղում անելով տեղական պաշտոնական մարմինների տեղեկություններին։
Ավելի վաղ տարածաշրջանում օդային երթևեկությունը սահմանափակվել էր, երբ Իրանը հրթիռային հարված էր հասցրել Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազային։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)