Ուկրաինան «Նեպտուն» հրթիռով հարվածել է Ռուսաստանին
Քաղաքական
Ուկրաինայի զինված ուժերը «Նեպտուն» տիպի հրթիռ են արձակել Ռուսաստանի ուղղությամբ, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Հրթիռը չի հասել իր թիրախին՝ այն ոչնչացվել է ռուսական հակաօդային պաշտպանության միջոցներով։ Թիրախի տեղը չի հստակեցվել։
Ռուսական կողմի տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում ի հայտ է բերվել եւ խոցվել է նաեւ երկու ամերիկյան JDAM ղեկավարվող ավիառումբ եւ 168 տարբեր տեսակի անօդաչու սարք, որոնցից յուրաքանչյուրը կարող է տեղափոխել մի քանի տասնյակ կիլոգրամ պայթուցիկ նյութ։
Բացի այդ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Դոնեցկի ժողովրդական հանրապետության Դիլեևկա գյուղի վրա վերահսկողություն հաստատելու մասին։ Գյուղից դուրս են մղվել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները՝ Ռուսաստանի Հարավային զորախմբի կողմից, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)