Թրամփը քննադատել է ամերիկյան լրատվամիջոցներին
ԱՄՆ
Իրանի վրա ամերիկյան հարվածները վարկաբեկելու համար CNN-ը և New York Times-ը դավադրություն են կազմակերպել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում։
Սպիտակ տան ղեկավարը CNN-ի լուրերը անվանել է «կեղծ», իսկ New York Times-ին՝ «ձախողված» թերթ։ Թրամփի խոսքով՝ այս երկու լրատվամիջոցները միավորվել են՝ պատմության մեջ ամենահաջող հարվածներից մեկը վարկաբեկելու փորձով։
ԱՄՆ նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ հարվածների արդյունքում՝ Իրանի բոլոր միջուկային օբյեկտները լիովին ոչնչացվել են։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)