Մեծ հաջողություն. Թրամփը երկու բառով գնահատել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
Քաղաքական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հաագայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը (հունիսի 24-25) բնութագրել է որպես «մեծ հաջողություն», հայտնում է РИА Новости-ն։ «Ես կարծում եմ, որ գագաթնաժողովը հիանալի էր։ Դա մեծ հաջողություն էր։ Այստեղ հրաշալի մարդիկ կային։ Բոլորը եկել էին», — նշել է Թրամփը։
Ավելի վաղ ուկրաինական «Հանրային» լրատվամիջոցը հայտնել էր, որ Թրամփը Հաագայում հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։
Նախքան այդ՝ Թրամփը Զելենսկուն հրապարակավ անվանել էր «լավ տղա» և ընդգծել, որ մտադիր է քննարկել Ուկրաինայի առջև ծառացած «դժվարությունները»։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)