Հայտնի են դարձել Ուկրաինա տեղափոխված ռուսների պահման պայմանների մանրամասները
Քաղաքական
Ուկրաինայի Սումի քաղաքում պահվող ռուսաստանցիների կացության պայմանները որոշ չափով բարելավվել են։ Ինչպես հայտնել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան, ներկայում այնտեղ մնում են 32 ռուս քաղաքացիներ, իսկ երկու հոգի վերջերս վերադարձվել են Ռուսաստան։
Վերջիններիս փոխանցմամբ՝ այժմ նրանց ավելի հաճախ են այցելում, թույլատրվում է ստանալ անձնական իրեր, դեղորայք և սնունդ։ Մոսկալկովան նշել է, որ իրավիճակը մի փոքր կայունացել է, սակայն շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ։
Ավելի վաղ ՌԴ օմբուդսմենը դիմել էր ուկրաինական կողմին՝ պահանջելով ապահովել պահվողների սննդով, դեղորայքով և հագուստով։ Նա նաև հույս էր հայտնել, որ Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունները կիրականացվեն, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)