Ինչպես արագ այրել ազդրերի ճարպը. Մարզչի խորհուրդները
Հասարակություն
Ֆիթնես մարզիչ Ալյոնա Գրիբանովան խորհուրդ է տվել կանանց, թե ինչպես արագ նվազեցնել ճարպային կուտակումները ազդրերի շրջանում։ Ինչպես նշել է մասնագետը Лента.ру-ի հետ զրույցում, դրա համար անհրաժեշտ է պահպանել ճիշտ սննդակարգ, զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ և վարել առողջ ապրելակերպ։
Գրիբանովան մասնավորապես խորհուրդ է տվել ծրագրում ներառել կարդիոլարվածումներ՝ ակտիվ քայլք, վազք, հեծանվավազք, լող, պարանի ցատկ, վարժություններ էլիպսոիդի կամ ստեպփերի վրա։
Մարզիչի խոսքով՝ նման կարդիոլարվածումները պետք է կատարել շաբաթական երեք-չորս անգամ՝ յուրաքանչյուր անգամ 30-ից 60 րոպե տևողությամբ, ինչը կնպաստի խնդրահարույց հատվածներում ճարպային զանգվածի արագ նվազեցմանը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)