Կառավարությունը լուծարեց Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցը
Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցը լուծարվեց, համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։
Որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոցը սահմանված կարգով, դիմում չի ներկայացվել 2024 թվականի ուսումնական տարվա սկզբից ի վեր, ինչի արդյունքում դասարան չի կազմավորվել, ինչպես նաև այն հանգամանքով, որ Սյունիքի մարզի Լիճք և Տաշտուն բնակավայրերում փաստացի բնակվող 0-ից 6 տարեկան երեխա չկա։
Այսինքն, Լիճքի միջնակարգ դպրոցը 2024 թվականի ուսումնական տարվա սկզբից ի վեր ուսումնական գործունեություն չի իրականացնում՝ աշակերտ(ներ չլինելու պատճառով։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին