Ցորենի, մեսլինի, գարիի, եգիպտացորենի ՀՀ-ից արտահանումը ևս 6 ամսով արգելվեց
Հասարակություն
Մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորենի, մեսլինի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի համար սահմանվեց արտահանման 6-ամսյա ժամանակավոր արգելք: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստիՆ։
Նշվում է, որ որոշումն ուղղված է ՀՀ պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։
«Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին»,– ասված է որոշման մեջ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)