Մի շարք թեմաների շուրջ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են․ Կոստանյան
Քաղաքական
ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի գնահատմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա, ընդհանուր առմամբ, դրական մթնոլորտում է անցել։
«Քննարկվել են թե՛ Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների, թե՛ տարածաշրջանային՝ Հարավային Կովկասի և ավելի լայն՝ Մերձավոր Արևելքին վերաբերվող հարցեր: Արձանագրվել է, որ մի շարք թեմաների շուրջ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են:
Ինչ վերաբերվում է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար Հայաստան Թուրքիա ցամաքային սահմանի բացմանը, ապա ընդգծում եմ՝ երկու կողմերն էլ նորից արձանագրել են, որ պայմանավորվածությունը ուժի մեջ է: Ամեն դեպքում, այս ուղղությամբ դեռևս քայլեր պիտի անենք»,– ասաց Կոստանյանը։
Նա վստահեցրեց՝ տեղեկությունը, թե Էրդողանը օրակարգ է բերել ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձի» թեման, չի համապատասխանում իրականությանը։
Կոստանյանի խոսքով՝ Հայաստանի տեսլականը` կոմունիկացիաների բացման վերաբերյալ, կառուցողական է գնահատվում Թուրքիայի գործընկերների կողմից։
«Կարծում եմ՝ թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի համար արձանագրվեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը բավականին մեծ կարևորություն ունի»,– ասաց նա:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)