Նազարբաևի այցը Կրեմլ՝ առանց պետական կարգավիճակի․ ինչ կա կուլիսներում
Քաղաքական
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մայիսի 29-ի այցը Կրեմլ մասնավոր բնույթ է ունեցել և պետական կարգավիճակ չի ունեցել։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի Սենատի խոսնակ Մաուլեն Աշիմբաևը՝ ընդգծելով, որ Նազարբաևը իրավասու է նման անձնական հանդիպումներ ունենալ օտարերկրյա քաղաքական գործիչների հետ։
Պաշտոնյան շեշտել է, որ Նազարբաևը այլևս ակտիվ քաղաքական դեր չի խաղում, իսկ բոլոր պետական որոշումները կայացվում են գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի կողմից։ Այցի օրակարգը չի հրապարակվել, ինչպես նաև հունվարին տեղի ունեցած նրա նախորդ այցի դեպքում, գրում է Лента.ру-ն։
Չնայած պաշտոնական պարզաբանումներին, Կրեմլում Նազարբաևի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ հետաքրքրություն է առաջացրել տարածաշրջանային քաղաքականություն վերլուծողների շրջանում, որոնք ենթադրում են, որ նման անձնական այցերն ունեն խորքային քաղաքական ենթատեքստ։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)